Свернуть поиск
Անհնար է երջանիկ լինել օրը 24 ժամ։ Ամեն օր ունի մի փոքր տխրություն, մի փոքր հիասթափություն, մի կաթիլ արցունք, բարկության հատիկ, ինչպես նաև ժպիտ և ուրախություն։Իսկ երջանկության գոնե մի րոպե հաստատ կա... Ու, եթե քնելուց առաջ հիշեք այս րոպեն, ապա վստահ կլինեք, որ այսօր էլ երջանիկ էիք։
🦋_____𝒰𝓃𝒾𝓆𝓊𝑒_____🦋
0 комментариев
18 классов
Սիրելի խմբակիցներ, անչափ ուրախ եմ,որ իմ խմբում եք,ինձ հետ եք,հուսով եմ`գնալով կշատանանք, ու հուսով եմ,որ խումբը ձեզ դուր է գալիս։Ուրախ կլինեմ ձեզանից լսել առաջարկներ կամ դիտողություններ։
Ու մի բան էլ,սիրելի ԽՄԲԱԿԻՑ,իմ թեմաները ձեր խմբեր տեղափոխելուց առաջ ,խնդրում եմ տեղյակ պահել,որովհետև դրանք մեծ մասամբ հեղինակային են ու ես չեմ ուզում առանց իմ իմացության որևէ տեղ տեսնել🙂։Հուսով եմ`հասկացանք իրար։
Խմբի ադմինիստրացիա։❄️💫
9 комментариев
9 классов
Մի ծեր բժիշկ մի անգամ ասաց՝ ցավում է ոչ թե քո մեջքը, այլ այն բեռը, որը կրում ես: Տուժում են ոչ թե աչքերը, այլ այն անարդարությունը, որը նրանք տեսնում են։ Ցավը գալիս է ոչ թե գլխից, այլ նրա մեջ արձագանքող մտքերից։Կոկորդը չէ, որ սեղմվում է, այլ բառերը, որոնք մնացել են չասված կամ բարկության մեջ ասված:Այրվում է ոչ թե ստամոքսը, այլ այն, ինչ հոգին չի կարողանում մարսել։Ոչ թե լյարդն է բորբոքվում, այլ կուտակված զայրույթը։Եվ սիրտը չէ, որ ցավում է, այլ սերը՝ սերն ինքնին, որը թեև ցավում է, բայց ամենահզոր դեղամիջոցն է պարունակում...
0 комментариев
11 классов
Երջանկությունը չի ընկնում երկնքից, չի թակում դուռը և չի սպասում քեզ մետրոյում։ Այն ինքնուրույն չի գալիս: Պետք է այն հավաքել առօրյա կյանքից մանր հատիկներով։Ամեն օր տեսեք ձեր կյանքում լավը, գեղեցիկը: Մի ընկեք խնդիրների մեջ, այլ նկատեք լավը և երախտապարտ եղեք դրա համար: Հենց այդ ժամանակ է, որ մարդ երջանիկ է, երբ սիրում է այն ամենը, ինչ ունի և հավատում է նրան, ինչի մասին երազում է։
загрузка
Показать ещёДополнительная колонка
Правая колонка