Свернуть поиск
Վերադարձրու ինձ երեկս, կյա'նք,
Միայն երեկս,
Որ այսօրվան նայեմ վաղվա սպասումով,
Որ այսօրվան սպասեմ վաղվա հեռատեսությամբ,
Որ այսօրս հեռատեսորեն տնօրինեմ`
Որպես կյանքիս տևողությունից խլվող ժամանակ։
Պահպանիր իմ այսօրը, կյա՛նք,
Մի քիչ երկար պահպանիր,
Մի քիչ թող քեզ նվիրեմ,
Մի քիչ՝ մենակությամբ թախծող աշխարհին,
Մի քիչ էլ այն մարդուն, ով չի ուզում
Մահանալ․․․
Երեկս թող ինձ մնա,
Այսօրը՝ քեզ,
Աշխարհին ու․․․
Մեռնել չցանկացող մարդուն։
Բայց գոնե վաղվաս աչք մի դիր,
Կյա՛նք․
Աչք մի դիր, ես այն նվիրելու եմ
Հ ա վ ե ր ժ ու թ յ ա ն ը․․․
2 комментария
11 классов
0 комментариев
3 раза поделились
15 классов
Մի օր կհասնես մի կետի,որում քեզ գնահատված կզգաս,կսիրես կյանքը,կվայելես աշխատանքիդ արդյունքը,կզգաս,որ անիմաստ չես ծախսել ժամանակդ տարատեսակ զբաղմունքների վրա,կհասկանաս,որ ոչ մի ներդրում քո զարգացման մեջ անիմաստ չի եղել,կսկսես ինքդ քեզ ավելի շատ վստահել ու կհավատաս,որ դարձել ես մեկն,ում այլևս հաղթել չի լինի։
...загрузка
Показать ещёДополнительная колонка
Правая колонка