Свернуть поиск
Ֆլորենտինո Պերեսը շարունակում է փնտրել Լոպետեգիին փոխարինող, բայց ամեն դեպքում Սոլարին վաստակել է մինչ Ամանոր թիմում մնալու հնարավորությունը։ Կլասիկոյում դաժան պարտությունից հետո «Սերուցքայինները» կարծես վերգտան իրենց խաղը՝ տանելով 3 անընդմեջ հաղթանակ, և խփելով 11 գնդակ։ Սա հիանալի արդյունք է ի համեմատ Լոպետեգիի, ում գլխավորությամբ թիմը հակառեկորդ սահմանեց՝ 482 րոպե առանց գոլի անցկացնելով։
Սոլարիի գալուց հետո Վինիսիուսի կյանքը կտրուկ փոխվեց։ «Պլզենի» դեմ խաղում երիտասարդ բրազիլացին նոր հաջողության հասավ «Ռեալի» կազմում։ Լոպետեգին չէր օգտվում նրա ծառայություններից, բայց այժմ Վինիսիուսը Սոլարիի համար կարևոր խաղացողներից մեկն է։ Սոլարիի տեղափոխությունից հետո 3 խաղում բրազիլացին 135 րոպե է անցկացրել դաշտում, մինչդեռ Լոպետեգիի օրոք՝ ընդամենը 12։
загрузка
Показать ещёПравая колонка