Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Ետ դառնար մանկությունս,
Մայրիկիս ծնկան վրա
Առնեի անուշ քունս։
Երանի՜ թե հայրիկս
Հնձից տուն վերադառնար,
Սառն աղբյուրից ջուր տայի,
Խմեր, սիրտը հովանար։
Երանի՜ թե մեր բակի
Մանկան ճիչը հետ դառնար,
Մենք էլ մանկության գրկում
Թռչկոտեինք անդադար ։
Խարույկի շուրջ գիշերով
Շուրջպար բռնեինք հիացած ,
Երկնքից աստղեր թափվեր,
Մնայինք մենք զարմացած...
Մոռանաինք դաս, դպրոց`
Մեր խաղի մեջ խորացած
Անձրևի տակ թե ձյան մեջ`
Օրն ու ժամը չհաշված...
Լինե՜ր անհոգ մանկություն ,
Ծնող ու մե՜ծ ընտանիք...
Լինե՜ր մի հարազատ օջախ,
Մեր նախկին տունն ու տանիք...

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 30
Взаимно,родная моя