Երևանում կայացավ Շարլ Ազնավուրի վերաթարգմանված «La Boheme» գրքի և «Տարեք ինձ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Գիրքը Ազնավուրի ամենամեծ ու մանրամասն ինքնակենսագրականն է. Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված ծնողների մասին հուշերից մինչև Փարիզի բեմերի գրավում ու Շանսոնի արքա տիտղոս: Առաջին անգամ «La Boheme»-ը թարգմանվեց դեռ 20 տարի առաջ, հիմա «Նյումեգ»-ի առաջարկով Համլետ Գասպարյանը վերաթարգմանեց իր Ազնավուրին: «La Boheme. Անցած օրեր» գրքի շնորհադեսը նաև հիշատակի ու խոնարհումի երեկո էր. մեծ մտավորականն ու թրագմանիչը չհասցրեց տեսնել իր վերջին գործը: